Դեղաբույսեր
Մագնոլիա. չինական բժշկության գաղտնիքները
Կղբազգիները (Magnoliaceae) ծածկասերմ բույսեր են, որոնց փոշոտումը կատարվում է քամու կամ հատուկ բզեզների միջոցով:
Ծածկասերմ բույսերը երկիր մոլորակի հնաբնակներն են: Հնէաբաններն ապացուցել են, որ կղբազգի բույսերն աճել են երկիր մոլորակի վրա, մոտ 95 միլիոն տարի առաջ: Մնացորդային հետքեր են հայտնաբերվել Դոն, Ուրալ, Վոլգա, Օբ գետերի ավազաններում, Սախալին կղզում: Ներկայում կղբազգիները տարածված են Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում, Մալայան կղզիներում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում: Ըստ Ճապոնիայի կայսերական բուսաբանական այգու մասնագետների կազմած ցուցակի` ներկայում հայտնի են կղբազգիների ընտանիքին պատկանող մագնոլիա ցեղի թվով 240 տեսակներ: Վրաստանում, Ղրիմում, Կրասնոդարի մարզում, ՀՀ Տավուշի մարզում մշակվում է մագնոլիա խոշորածաղիկը (Magnolia grandiflora), որի հայրենիքը ԱՄՆ հարավարեւելյան շրջաններն են: Դիլիջանի ու Գյուլագարակի բուսայգիներում մշակվում Է՝ M. Kara Kobus տեսակը, որի հայրենիքը հարավարեւելյան Ասիան է:
Ըստ ճապոնական ավանդույթի, մագնոլիայի (նույնն է՝ կղբի) բնափայտից պատրաստված բռնակոթն ու պատյանը մոգական զորություն են հաղորդում սամուրայի թրին:
Ծաղիկը խորհրդանշում է վեհանձնություն, համառություն: Մագնոլիա խոշորածաղիկը սաղարթախիտ, բրգաձեւ (մինչեւ 30մ բարձրություն ու 130սմ բնի տրամագիծ ունեցող) ծառատեսակ է: Բնափայտը շատ արժեքավոր է, դրանից պատրաստված կահույքն ունի մեծ պահանջարկ: Բողբոջներն իլիկաձեւ են: Տերեւները հարթ են ու կաշվեպատ, խոշոր (12-25սմ երկարություն, 4-12սմ լայնք): Տերեւը մուգ կանաչ է, հակառակ կողմը` շիկադարչնագույն: Ծաղիկները միայնակ են, երկսեռ, կաթնագույն կամ ծիրանի, որոնց տրամագիծը մոտավորապես 25սմ է, պարունակում են 0.16% եթերային յուղ, որն ունի սուր, շշմեցնող հոտ:
Ծաղկապատյանի տերեւները ձվաձեւ կամ օվալ են (7.5-10սմ երկարություն, 2-5սմ լայնք), որոնց թիվը փոփոխական է՝ 6, 9 կամ 12 հատ: Ծաղկի առանցքային վարսանդիկը երկարավուն է, նստած է ծաղկակոթունի վրա, դրա ստորին մասում տեղակայված է սերմնարանը, այն շրջապատված է գազարագույն առէջներով:
Ծաղկման շրջանի վերջում ձեւավորվում են կոնաձեւ, մորու գույն պտուղները, որոնք բաղկացած են բազմաթիվ սերմնակիր պատյաններից: Սերմերը 1-2 հատ ամուր թելիկներով կապված են պատյանի հետ, պարունակում են մինչեւ 42% ճարպ, որը պաշտպանում է սաղմը:
Քիմիական բաղադրությունն ու բուժիչ հատկությունները
Մագնոլիա խոշորածաղկի տերեւը պարունակում է 0.6% եթերային յուղ, 0.24% գլիկոզիդներ, 3% պոլիֆենոլներ, 4% կարբոնիլային միացություններ: Արտադրվում են տերեւից ու ծաղիկից առանձնացված եթերային յուղ ու հեղուկամզվածք, որոնք խորհուրդ է տրվում հիպերտոնիայի նախնական փուլում.
Խմեք 20-ական կաթիլ, օրը 3 անգամ, ուտելու ընթացքում, ընդամենը 21 օր:
Մասնագետները գտել են, որ մագնոլիա ցեղի առանձին տեսակների քիմիական բաղադրությունն ու բուժական ազդեցության ոլորտը գրեթե չեն տարբերվում: Վերջին տարիներին ուսումնասիրվում են չինական ավանդական բժշկությունում հնուց կիրառվող M. Kara Koboku ծառատեսակի կեղեւի բուժիչ հատկությունները: Հայտնաբերվել են խոնոկիոլ ու մագնոլոլ նեոլիգնաններ ու դրանց թվով 2 ածանցյալները, նաեւ 5 ալկալոիդներ, սիրինգին ու դրա հետ կապված գլիկոզիդներ, բույսին բնորոշ 11 այլ միացություններ: Վերջին տարիներին (1999-2013 թ.թ.) հրապարակվել են 3 տասնյակից ավելի հետազոտությունների արդյունքներ.
Մագնոլոլի պարունակությունը գլխուղեղում 4 անգամ ավելի է, քան արյան մեջ (խոնոկիոլի դեպքում՝ 1.28-2.72), ընդ որում, լիգնանները հավասարապես բաշխված են ուղեղի տարբեր հատվածներում: Մագնոլիայի կեղեւից ստացված պատրաստուկներն ունեն տագնապի զգացումը հեռացնող, հակադեպրեսանտ, հանգստացնող, ազդեցություն: Պաշտպանում են ուղեղն ու լյարդը բորբոքումներից ու թթվեցնող ռադիկալներից: Մի շարք հետազոտողներ նկատել են, որ խոնոկիոլն ազդեցիկ հակաքաղցկեղային միջոց է: Մագնոլիայի պատրաստուկներն ունեն բարերար ազդեցություն ընկնավորության բուժման պարագայում:
Հիպերտոնիա. մագնոլիա խոշորածաղկի մանրացրած տերեւը 14 օր թրմեք 70%-անոց սպիրտի մեջ (1:1), մութ, հով տեղում, քամեք: Խմեք 20-ական կաթիլ՝ 50մլ ջրով, օրը 3 անգամ, ուտելու ընթացքում:
Մկանային ցավեր. մագնոլիայի ճյուղի չոր կեղեւը փոշի դարձրեք, լցրեք տաքացրած ձիթապտղի յուղի մեջ (1:5), խառնեք: Քսեք ցավոտ հատվածին՝ քնելուց 1-2 ժամ առաջ:
Կեղեւի 1գ փոշին 8 ժամ թրմեք 300մլ եռջրում, քամեք թանզիֆով: Խմեք 100-ական մլ՝ օրը 3 անգամ, ուտելու ընթացքում: Չին բուժարարները խորհուրդ են տալիս խմել թուրմը նաեւ կոլիտի ու ստամոքսաբորբի դեպքում:
Զգուացում: Հակացուցված է հղիներին: Խստորեն պահպանեք դեղատոմսերում նշված պատրաստման եւ օգտագործման չափաբաժինները: Խորհրդակցեք բժշկի հետ:
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն